Այսօր: Շաբաթ, 18 Նոյեմբերի 2017թ.
Այնթապի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՅՆԹԱՊ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.17 ԲԱՑ ԴԱՍ ԱՅՆԹԱՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ

Այնթապի մսուր- մանկապարտեզում բաց դաս էր, երեխաները տնային տնտեսուհիների պես կրել էին խոհարարական գլխարկներ, գոգնոցներ ու անցել գործի:  Բանջարեղենը կտրատելուց հետո դասավորեցին համապատասխան տարաների մեջ, ավելացրին աղաջուրն ու փակեցին բերանները: Ձմռան համար անչափ կարևոր թթուն արդեն պատրաստ է:

 Հաճելի էր տեսնել երեխաների աշխույժ աշխատանքը, ոգևորությունը:

07.11.17 ՎԵՐԸՆՏՐՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԿԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ

Նոյեմբերի 5-ին  կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքում Այնթապ համայնքի ղեկավարի պաշտոնում վերընտրվեց նախկին ղեկավար Կարեն Անդրանիկի Սարգսյանը:Ընտրելու իրավունք ունեցող 7215 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել է 3640-ը, թեկնածուի օգտին կողմ է քվեարկել 3537-ը:

01.11.17 «ՈՍԿԵ ԱՇՈՒՆ »ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՝ ԱՅՆԹԱՊԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՈՒՄ
              2017թ. հոկտեմբերի 26-ին և 27-ին Այնթապի մսուր-մանկապարտեզը հանդիսավորությամբ  նշեց  աշնան ամենասպասված  և գեղեցիկ տոնը՝  «Ոսկե աշունը»: Միջոցառումը համախմբել էր թե´ փոքրերին, թե´ մեծերին: Երեխաների հանդերձանքը հիշեցնում էր խոր աշնան տերևների բոլոր գույները: Ծնողներն ու դաստիարակչուհիները աշխատել էին նվիրումով,  ջանասիրաբար / միջոցառման  ընթացքը դա էր վկայում/: Բեմում ցուցադրված էր  շռայլ աշնան բերք ու բարիքը, իսկ ներքևում  ուրախ երաժշտության հնչյունների ներքո երեխաները երգում էին, պարում, արտասանում, գովերգում ոսկեզօծ աշունը: Տոնական  միջոցառմանը մասնակցում ... Մանրամասն
21.10.17 ՄԵՐ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ
 <<Մաքուր Հայաստան>> համապետական միջոցառման շրջանակում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, Արարատի մարզի  Այնթապի համայնքապետարանի ողջ աշխատակազմը, ՀՈԱԿ-ները, ՊՈԱԿ-ները, համայնքի բնակիչները կատարում էին մաքրման աշխատանքներ: Աշխատանքային կոլեկտիվները մաքրել, բարեկարգել են շենք-շինությունների բակերը, հավաքել չորացած խոտերն ու աղբը: Կուտակած աղբը բարձել են բեռնատար ավտոմեքենաներն ու թափել սահմանված աղբանոց: Փողոցներում ու բակերում նույնպես եռուզեռ էր, բնակիչները մաքրում էին առուները, կենցաղային աղբը և բարձում աղբատարները: Շաբաթօրյակին մաքրվել են նաև Երևան – Մեղրի մայրուղու և Երևան- Արտաշատ խճուղու համապատասխան հատվածները: Աշխատանքներին ջանասիրաբար մասնակցել են նաև դպրոցների աշակերտները: ... Մանրամասն
05.10.17 Հոկտեմբերի 5-ը ուսուցչի մասնագիտական տոնն է

Ուսուցչի մասնագիտական տոնի կապակցությամբ Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել համայնքի երկու դպրոցների ուսուցիչներին, մսուր- մանկապարտեզի դաստիարակչուհիներին, կրթության ոլորտի աշխատողներին  :

-Սիրելի ուսուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի կապակցությամբ: Ձեզ է վստահված մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործը,դուք միշտ պատվով եք կատարել ձեր սրբազան գործը:

Ցանկանում եմ առողջություն, ստեղծագործական միտք,մանկավարժական բեղմնավոր տարիներ:

Համայնքի ղեկավարը տոնի կապակցությամբ կազմակերպել է համեստ հյուրասիրություն:

02.10.17 ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑՈՒՅԹ ԱՅՆԹԱՊՈՒՄ
Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների  շարքից Այնթապ համայնքում իրականացվեց ևս մեկ միջոցառում:    ՊՈԱԿ-ների,ՀՈԱԿ-ների,համայնքապետարանի  աշխատակիցների միջև սեպտեմբերի 30-ին անցկացվեց վոլեյբոլի առաջնություն: Խաղն անցկացվեց Այնթապի թիվ 2 միջն. դպրոցի ֆիզկուլտուրայի դահլիճում: Խաղի մեկնարկից զգացվեց, որ թիմերը լավ  էին նախապատրաստվել և տրամադրված էին մարտական: Լարված, հուզառատ ու անզիջում պայքարում  հաղթողի գավաթը նվաճեց   Այնթապի թիվ 2 միջն. դպրոցի մանկավարժական կոլեկտիվը /տնօրեն Ա. Սահակյան/: Մասնակիցներից յուրաքանչյուրն արժանացավ առաջին կարգի դիպլոմի և մեդալի, թիմը արժանացավ նաև հաղթողի համար նախատեսված դրամական պարգևի:Երկրորդ տեղը նվաճեց ... Մանրամասն
22.09.17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՈՆՆ Է
Սեպտեմբերի 21-ին Երևան-Արտաշատ խճուղու մոտ գտնվող Այնթապի հերոսամարտին նվիրված հուշարձան-կոթողի հարակից հատվածը մարդաշատ էր:   Դպրոցականները բազմության հոծ խմբերի հետ՝ ձեռքերում պահած      եռագույն դրոշներ, փուչիկներ, շտապում էին դեպի հուշարձան: Անկախության տոնը համախմբել էր բոլորին՝պապիկներին ու տատիկներին,ծնողներին, ուստրերին ու դուստրերին, փոքրերին:Երաժշտության հաղթական հնչյունները մարդկանց  տրամադրում էին,խմբերով պարում էին սալահատակին,պարում էին ժպիտով, սիրով, հպարտությամբ:Պարում էին անկախ երկրի տերերը:   Այնթապի թիվ 2 միջն. դպրոցի /տնօրեն Ա. Սահակյան/ աշակերտները համառոտ ներկայացրեցին Անկախ Հայաստանի անցած ուղին, հաղթական ... Մանրամասն
15.09.17 Հանդիպում Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ
Այնթապի համայնքապետարանը ՀՀ Անկախության 26-րդ տարեդարձին նվիրված  միջոցառումների  ծրագիր է մշակել: Ծրագրի կետերից մեկն էլ նախատեսում էր հանդիպում ազատամարտիկների, ազգային պետական գործիչների հետ: 2017թ. սեպտեմբերի 14-ին Այնթապի թիվ 1,2 միջն. դպրոցների բարձր դասարանցիներն իրենց ուսուցիչների հետ, համայնքապետարանի ներկայացուցիչները այցելել էին Երևանի պետական համալսարան՝ մասնակցելու Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր- Թադևոսյանի /Կոմանդոս/ հետ հանդիպմանը: Միջոցառումը կազմակերպել էր ԵՊՀ-ի <<Վարդանանք>> ռազմա-հայրենասիրական  դաստիարակության ակումբը:Մասնակցում էին  և ելույթներ ունեցան Արկադի Տեր-Թադևոսյանի զինակից ընկերները, Արցախյան պատերազմում անմահացած հերոսների ... Մանրամասն
09.05.17 Հաղթանակի տոն
Մայիսյան փառահեղ հաղթանակները խինդով էին լցրել այնթապցիների հոգիները:Մայիսի 9-ին գյուղի կենտրոնից լսվող հաղթական երգի հնչյունները գրավում էին բնակիչներին  :Տոն էր ամենուրեք, ուրախություն, թնդում էր երգն ու պարը:  Խրոխտ հնչյունների ներքո զինվորական հագուստով հուշարձանի հարթակ են բարձրանում պատանի երկրապահները: Հարթակը ողողվել էր դրոշների գույների ծփանքով: Համայնքապետարանի ողջ անձնակազմը, համայնքային ենթակայության    կոլեկտիվները, ՊՈԱԿ-ները, ազատամարտիկները, զոհվածների ընտանիքները, բնակիչները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:  Արարատի  մարզի  ԵԿՄ փոխտնօրեն Մ. Սահակյանը հուշեր պատմեց Արցախյան  գոյամարտից,շեշտեց, որ եթե ... Մանրամասն
25.04.17 Հիշատակի օր

Ապրիլի 24-ին Այնթապի հասարակությունը հարգանքի տուրք մատուցեց 1915թ. Ցեղասպանության զոհերի հիշատակին:Այնթապի հերոսամարտին նվիրված հուշարձանին համայնքապետարանի աշխատակազմը,  միջնակարգ դպրոցների, մսուր- մանկապարտեզի, բուժամբուլատորիայի, Հայփոստի Այնթապի բաժանմունքի կոլեկտիվները ծաղկեպսակներ ու ծաղիկներ խոնարհեցին Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:

Թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները պատրաստել էին ծրագիր, որն էլ ներկայացրեցին:

20.04.17 ՄԵՐ ՊԱՏԱՐԱԳԸ
Հայոց եկեղեցու գլխավոր ծեսը Ս. Պատարագն է՝ Հիսուս Քրիստոսի ինքնազոհաբերության խորհուրդը: Ապրիլի 18-ին Այնթապի Բյուզանդ Մարգարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի երգչախումբը ներկայացրեց այս սրբազան խորհուրդը: Միջոցառումն սկսվեց Տերունական աղոթքով:Կարդացվեց Ս. Գր. Տաթևացու ընդհանրական խոստովանության  <<Զղջում>> աղոթքը: Երեխաները թե բացատրում և թե երգում էին:Ընտրված էին հատվածներ Ս. Գր. Նարեկացու <<Մատյան ողբերգության >>պոեմից, Վազգեն Ա Պալճյանի <<Մեր պատարագը>> գրքից, Ս.Ն. Շնորհալու <<Հավատով խոստովանիմ>> աղոթքից:Անշուշտ, ընթերցվեց նաև Ավետարան՝ աշխարհաբար և գրաբար: Կատարվեց դպրաց դասի բաժնի 14շարական,սարկավագի բաժնից <<Հավատո հանգանակ>>-ը: ... Մանրամասն
19.10.16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ը ԱՇՈՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

 Ապրիլյան պատերազմի հերոս Աշոտ Զոհրաբյանը հոկտեմբերի 25-ին կդառնար 26 տարեկան: Աշոտը Այնթապ գյուղից էր:Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որն ավարտելուց հետո ծառայության էր անցել Մարտունու զորամասերից մեկում:Աշոտը տան ավագն է, մեկ քույր ու եղբայր ունի, եղբայրն այժմ ժամկետային զինծառայության մեջ է:Ապրիլի 30-ի մայիսի լույս 1-ի գիշերը հակառակորդի կողմից կրակի դադարեցման պայմանավորվածության խախտման հետևանքով Մարտունու ուղղությամբ մահացու վիրավորում ստացած Աշոտ Զոհրաբյանը նշանված էր, չհասցրեց ամուսնանալ:

 

14.10.16 ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱՅՆԹԱՊՑԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ
Մանկական զարգացման հիմնադրամի գործունեությունը ուղղված է երեխաների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանությանը , երեխաների առողջ զարգացմանը և խոցելի խմբերի ներառմանը հասարակություն : Հիմնադրամը աջակցում է խոցելի խմբի երեխաներին և նրանց ընտանիքներին ` առաջարկելով մասնագիտական ծառայություններ , նպաստելով մեթոդաբանության հարստացմանը ` մշակելով բազմաթիվ նյութեր երեխաների հետ աշխատող մասնագետների և մանկավարժների , ծնողների համար : Հոկտեմբերի 14-ին Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը, ծրագրերի համակարգող Քրիստնե Բաղդասարյանը, աշխատակիցներ Գոռ Պետրոսյանն ու Կարեն Մովսիսյանը այցելեցին Այնթապ համայնք: Ծանոթացան ... Մանրամասն
05.10.16 Այսօր ուսուցչի և կրթական ոլորտի աշխատողների մասնագիտական տոնն է
Հայաստանում Ուսուցչի օրը մինչև վերջերս նշվում էր հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Սակայն խորհրդարանի կողմից ընդունված «ՀՀ տոների ու հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծի համապատասխան` պաշտոնական տոնացույցում ամրագրվեց հոկտեմբերի 5-ը: Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը Ուսուցչի տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել համայնքի երկու դպրոցների ուսուցիչներին, մսուր- մանկապարտեզի դաստիարակչու հիներին, կրթության ոլորտի աշխատողներին:Ողերձում մասնավորապես ասված է. _Սիրելի ուսուցիչներ,դաստիարակներ, կրթության ոլորտի աշխատողներ,ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու լավագույն բարեմաղթանքները  մասնագիտական տոնի՝ Ուսուցչի օրվա առթիվ:Մեր հասարակությունը ... Մանրամասն
21.09.16 ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆԸ 25 ՏԱՐԵԿԱՆ Է
Շնորհավոր անկախությունդ, իմ հայ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ, իմ մայր Հայաստան... 25 տարիների ընթացքում մեր երիտասարդների հոգում ձևավորվեց անկախ երկրի զավակը լինելու ամուր հավատն ու արժանապատվությունը:Անկախությունը միջոց է ազատ ապրելու սեփական երկրում, խոսելու սեփական լեզվով և աշխարհին նայելու սեփական արժանապատվությամբ: Հայոց եռագույնի ցոլքերով ողողված հուշարձանի հարթակին կանգնած այնթապցի դպրոցականների շուրթերից հնչել են շնորհավորական խոսքեր, բարեմաղթանքներ: Անկախությունը մեր հաղթանակն է, Թշնամուն ջարդող Հայոց բանակն է, Հայոց պայքարը երբեք չմարեց, Ազատ ապրելու իղձը կատարվեց: Երգ, պար, ասմունք... Տոնական հագեցած ու բովանդակալից   ծրագիր են ներկայացրել Այնթապի երկու ... Մանրամասն
11.09.16 ՀՈՒՇԱՂԲՅՈՒՐ՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԶՈՀՎԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ

  2016թ. սեպտեմբերի 11-ին Ապրիլյան պատերազմում զոհված Աշոտ Զոհրաբյանի մտերիմները Աշոտենց տան բակի հարևանությամբ տեղադրել են հուշաղբյուր:Հուշաղբյուրի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել Աշոտի զինվորական հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, ծառայակից ընկերներ, Այնթապի համայնքապետարանի աշխատակիցներ, դպրոցականներ, հարազատներ, համագյուղացիներ: Նրանք երախտիքի խոսքեր են հնչեցրել Աշոտի հասցեին, հուշաղբյուրին դրել թարմ ծաղիկներ, երդվել շարունակել նրա հայրենանվեր գործը:

 

 

08.08.16 ՎԱՐՉԱՊԵՏՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՅՆԹԱՊ
 Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Արարատի մարզ: Կառավարության ղեկավարը   եղել է Այնթապ համայնքում՝ զրուցել տեղի բնակչության հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և պատասխանել հետաքրքրող մի շարք հարցերի: Այնթապցիները նշել են, որ համայնքի կարևորագույն խնդիրներից են խմելու և ոռոգման ջրի հարցերը, որոնք մատակարարվում են ընդհատումներով: Հովիկ Աբրահամյանը պատասխանատուներին հանձնարարել է իրականացնել համապատասխան աշխատանքներ և հնարավորինս սեղմ ժամկետում կարգավորել ջրամատակարարման հարցերը: Այնուհետև վարչապետին են ներկայացվել Այնթապում մշակույթի տան կառուցման աշխատանքների ընթացքը: Զեկուցվել է, որ ծրագրի արժեքը գնահատվում է 592 մլն դրամ, արդեն իսկ կատարվել է 140 ... Մանրամասն
25.07.16 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԸ ՄԵՐ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է
Դեռ երեք տարին չբոլորած Այնթապի մսուր-մանկապարտեզն իր ծավալած գործունեությամբ շարունակում է հիացմունք պատճառել այնթապցիներին: Աշխատանքային եռուզեռի արդյունքում, ստեղծագործական աշխույժ ու խաղաղ մթնոլորտում ծնվում են մտահղացումներ, որոնք   ներկայացվում են հանրությանը:Միջոցառումները բազմազան են ու բազմաբովանդակ՝ ավարտական,թեմատիկ, նվիրված տոներին, ծիսակատարություններին և այլն:Յուրաքանչյուր միջոցառում աչքի է ընկնում ինքնատիպությամբ, յուրօրինակ ներկայացմամբ,գունային երանգների բազմազանությամբ,մանկան պարզ ու մաքուր հոգու, ներաշխարհի արտացոլմամբ:Ստեղծագործում են իրենք՝ մսուր-մանկապարտեզի ողջ կազմը, ծրագրերը կազմվում, սցենարները գրվում են ելնելով երեխաների անհատական հոգեբանական առանձնահատկություններից, ... Մանրամասն
10.05.16 Հաղթանակի և խաղաղության տոն
Մայիսի 9-ին երախտագետ այնթապցիները հավաքվել էին Հայրենական մեծ պատերազմում զոհված այնթապցիների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի և Արցախյան գոյամարտում նահատակված այնթապցիների հիշատակին կանգնեցված խաչքարի հարակից այգում: Միջոցառման մասնակիցները ծաղկեպսակներ խոնարհելուց հետո մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը:Միջոցառմանը ներկա էին ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված այնթապցի ավագ լեյտենանտ Աշոտ Շավարշի Զոհրաբյանի ծնողներն ու հարազատները: Այնթապի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Աստղիկ Սարգսյանն ընթերցեց ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանի ցավակցական ուղերձը՝ ուղղված Աշոտի ծնողներին, հարազատներին, մերձավորներին:Այնթապ համայնքի ղեկավար Կարեն Սարգսյանը համայնքի ղեկավարի ... Մանրամասն
25.04.16 ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐ
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության մեջ տեղի ունեցած մարդկության մեծագույն ողբերգություններից մեկի՝ Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի առթիվ բազմամարդ էր Այնթապի հերոսամարտի հուշարձանի բակը:Հավաքվել էին մեծ ու մանուկ, պաշտոնյա ու շինական, նրանք   եկել էին իրենց հարգանքի տուրքը մատուցելու 1915թվականի Հայոց  Մեծ Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Երաժշտության սրտառուչ հնչյունների ներքո Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն ու Այնթապ համայնքի ղեկավար Կ. Սարգսյանը ծաղկեպսակներ խոնարհեցին : Հուշարձանին ծաղիկներ խոնարհեցին նաև Այնթապի երկու դպրոցների , մսուր-մանկապարտեզի, բուժամբուլատորիայի, Հայփոստի բաժանմունքի կոլեկտիվները, անհատներ, աշակերտներ:   Առաջինը ... Մանրամասն
1 2 3


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
6-րդ փողոց թիվ 47

(0236) 6-05-06

Ayntap_hamaynq@mail.ru

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2017 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՅՆԹԱՊԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner